ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այս մրցաշրջանի վերջում, մասնավորապես հունիսի 30-ից ազատ գործակալի կարգավիճակ կստանա, այլևս նոր ակումբ ունի։
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, աշխարհի նորընծա չեմպիոնը տեղափոխվում է լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին պատկանող Ինտեր Մայամի։
Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին։
Նշենք, որ արգենտինացուն ամեն կերպ փորձում էր հարազատ ակումբ վերադարձնել կատալոնական Բարսելոնան, բայց ինչպես երևում է կապտանռնագույնները չկարողացան կարգավորել ֆինանսական հարցերը։