«Բարսելոնան» հաղթեց ընկերական խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» ընկերական խաղում 2-0 հաշվով առավելության հասավ ճապոնական «Վիսել Կոբեի» նկատմամբ, որտեղ խաղում է նաև կատալոնական ակումբի նախկին լեգենդ Անդրես Ինիեստան։

Տոկիոյում կայացած խաղում աչքի ընկան կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան: Կատալոնական ակումբը գոլերը խփեց առաջին կեսում:

Այս խաղն Անդրես Ինիեստայի համար վերջին խաղն էր ճապոնական թիմի կազմում։ Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից ու փոխարինվեց 81-րդ րոպեին: 39-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հուլիսից էր խաղում ճապոնական ակումբում, որի կազմում դարձել է Ճապոնիայի գավաթակիր (2019թ.) և սուպերգավաթակիր (2020թ.):