Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բավարիա

Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ն՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թհոմաս Տյուխելը ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինիային։ «Բարսելոնան» էլ իր հերթին պետք է կրճատի աշխատավարձերի բյուջեն, որպեսզի կարողանա թիմ վերադարձնել աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսիին։

2022/2023 մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է տասը գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին «Բարսա» է տեղափոխվել նախորդ ամառ:

Ռաֆինիայի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: