Եվրո-2024. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ուելսի և Լատվիայի դեմ խաղերի համար

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակն Ուելսի և Լատվիայի դեմ 2024թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերի համար, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի թիմին, իսկ երեք օր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի լատվիացիներին: