Երեկ Բարսելոնայի մարզաբազայում վերջին հանդիպումն էր կատալոնական ակումբի ձախ պաշտպան Ժորդի Ալբայի հետ, ով հրաժեշտ տվեց ակումբի երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզչական կազմին։
Հրաժեշտի ժամանակ հնչեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեց պաշտպանը։ Հարցերից մեկին պատասխանելիս՝ Ալբան բավականին հումորով է մոտեցել, ինչը բոլորի մոտ ծիծաղ առաջացրեց։
-Եզրային պաշտպաններն ամենաշա՞տն են վազում։
-Մեր բոլոր խաղացողները շատ են վազում, բացի՝ Լևանդովսկիից,-հարցին պատասխանելով կատակել է Ալբան։
Ալբայի այս պատասխանն անակնկալ էր, ինչը ստիպեց բոլորին ծիծաղել, այդ թվում լեհ հարձակվողին, ում արձագանքը ևս չի վրիպել տեսախցիկներից։