Իտալիայի գավաթի եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճել Իտալիայի գավաթը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել:
Այդուհանդերձ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանն ու հաղթանակից հետո ողջ թիմի հետ նշել է չեմպիոնությունը։
Հանդիպումից հետո տոնախմբության ժամանակ Մխիթարյանը մարզադաշտում եղել է որդու՝ Համլետ Մխիթարյանի հետ և տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է նա մարզադաշտում լուսանկարում որդուն։