Ինիեստան հեռանում է․․․

FILE PHOTO: Soccer Football - AFC Champions League - Group G - Vissel Kobe v Guangzhou Evergrande - Al Janoub Stadium, Al Wakrah, Qatar - November 28, 2020 Vissel Kobe's Andres Iniesta. REUTERS/Ibraheem Al Omari

Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է Իսպանիայի հավաքականի լեգենդ Անդրես Ինյեստայի՝ թիմից հեռանալու մասին։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Անդրես Ինյեստան կհեռանա թիմից հուլիսի 1-ին կայանալիք J1-ի 19-րդ տուրի՝ «Սապորոյի» դեմ խաղից հետո: Շնորհակալություն ենք հայտնում ավագին՝ ակումբի զարգացման գործում ունեցած հսկայական ներդրման համար: Մենք մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում Անդրես Ինյեստային»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

39-ամյա Ինյեստան ճապոնական թիմին միացել է 2018թ.: Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է երկրի գավաթը (2019) և Ճապոնիայի Սուպերգավաթը (2020):