Գվարդիոլան պատմել է՝ ինչ վիճակով են մոտեցել Բրայթոնի դեմ խաղին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնի» հետ արտագնա ոչ-ոքին (1-1)։

« Շնորհավորում եմ «Բրայթոնին», որն արժանիորեն նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր: Այն հանդիպումը, որը մենք անցկացրինք ամբողջ ալկոհոլը խմելուց 48 ժամ անց, լավն էր, և մենք ցույց տվեցինք, թե ինչու ենք չեմպիոն: Ես չնկատեցի մեր խաղի ինտենսիվության և գաղափարի ոչ մի անկում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 37-րդ տուրում վաղաժամ պաշտպանել էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: