Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Նասրը» 3-2 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ալ Շաբաբի» դեմ խաղում:
Տնային խաղում «Ալ Նասրը» մինչև 44-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով: «Ալ Նասրի» կազմում 59-րդ րոպեին հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ալ Նասրն» առաջնության ավարտից երկու տուր առաջ 63 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Շաբաբը» 53 միավորով երրորդն է: