Պաշտոնական․ Ալբան մրցաշրջանի ավարտից հետո կլքի Բարսելոնան (տեսանյութ)

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է մրցաշրջանի ավարտին պաշտպան Ժորդի Ալբայի հեռանալու մասին:

Ալբայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր ևս մեկ մրցաշրջանով, սակայն կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը ժամկետից շուտ խզելու վերաբերյալ։

«Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 մրցաշրջաններում Ալբան անցկացրել է 458 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա պաշտպանը կատալոնացիների կազմում 18 տիտղոս է նվաճել՝ 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում։