Բարսելոնան արտագնա պարտություն կրեց (տեսանյութ)

Իսպանական Լա Լիգայի 36–րդ տուրում այս մրցաշրջանի չեմպիոնի կոչումը նվաճած «Բարսելոնան» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Վալյադոլիդին»։

Կատալոնյան թիմի միակ գոլը խփեց Լևանդովսկին՝ 84-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Բարսելոնան» շարունակում է մնալ 85 միավորով:

«Վալյադոլիդը» 17-րդն է 38 միավորով: