Բարսելոնայի ֆուտբոլիստը հենց խաղադաշտում աջակցել է Վինիսիուսին

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ հանդիպման ժամանակ աջակցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

63-րդ րոպեին փոխարինման դուրս գալու ժամանակ Ռաֆինյան հանեց մարզաշապիկը, որի վրա գրված էր. «Քանի դեռ մաշկի գույնն ավելի կարևոր է, քան աչքերի փայլը, պատերազմ կլինի»:
Վինիսիուսը նման արտահայտությամբ դաջվածք ունի։

Շապիկի հետևի մասում գրված էր՝ «Մենք միասին ենք, Վինի»։ Ռաֆինյան դեղին քարտ է ստացել մարզաշապիկը հանելու համար։