Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ թիմից։ UOL-ի հաղորդմամբ՝ բրազիլացին մտադիր է հարցազրույց հրավիրել, խոսել Իսպանիայի մարզադաշտերում ռասիստական վիրավորանքների մասին և անգամ հայտնել, որ դիտարկում է հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք՝ Լա լիգայի 35-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում բրազիլացուն անվանել էին «կապիկ» և «հիմար», որից հետո խաղը 8 րոպե դադարել էր:
Վինիսիուսի պայմանագիրը մարդրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո: