Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ալ Նասրից»

Ինչպես  հայտնում է Mundo Deportivo-ն՝  «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ թիմից։ Պորտուգալացին հիասթափված է, որ Սաուդյան Արաբիայում մարզական ենթակառուցվածքները չեն զարգանում։

Ռոնալդուի ներկայացուցիչներն արդեն սկսել են նոր ակումբի փնտրտուքները:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից և 14 խաղում խփել է 13 գոլ, կատարել 2 ասիստ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն Սաուդյան Արաբիայում վաստակում է տարեկան 200 միլիոն եվրո: