«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական թիմ․
«Մեսսիի վերադարձը կախված է շատ բաներից։ Նա արդյունավետ ֆուտբոլիստ է, մարդ, որի հետ ես ընկերական հարաբերություններ ունեմ։ Տեսնենք, արդյոք տեղափոխությունը կարող է տեղի ունենալ: Դա նաև կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Tootmercato-ն։
Հիշեցնենք՝ մարզական մամուլը պարբերաբար գրում է, որ այս ամառ Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ, անգամ նրա համար խաղային դիրք է որոշված։
Միաժամանակ, 35-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որը խաղացողի առաջարկը հասցրեց տարեկան 500 միլիոն եվրոյի։
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։