«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ ծավալվող ռասիստական իրադարձություններին․
«Չեմ կարծում, որ բանը հասել է նրան, որ պետք է ասեն, թե Իսպանիան ռասիստական երկիր է կամ Լա Լիգան՝ ռասիստական առաջնություն, բայց ռասիզմի դրսևորումներ պետք է դատապարտվեն: Եթե մենք այնպիսի միջավայրում ենք, որտեղ մեզ վիրավորում են, դժվար է օրինակ լինել և հակահարված չտալ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը ռասիստական վիրավորանքներ է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում։