Ի՞նչ է սպասվում Ռոնալդուին Սաուդյան Արաբիայում․ նոր մանրամասներ

Արաբական «Ալ Նասրի» նախագահ Մուհամադ Ալ Մուամարը խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի մանրամասներից:

Նախագահի խոսքերը մեջբերում է  Goal.com-ը․ «Ռոնալդուի հետ համաձայնության ենք եկել ոչ միայն որպես ֆուտբոլիստ: Մենք ստացել ենք նրա կոմերցիոն իրավունքները, որոնք կգործեն մրցաշրջանի ավարտից հետո: Դրանք մեծ ազդեցություն կունենան զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման վրա: Միշտ ֆուտբոլիստներին ասում եմ, որ որքան հնարավոր է լավ ելույթ ունենան, քանի որ մեր խաղերը սկսել են հեռարձակվել ավելի քան 50 հեռուստաալիքներով»։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից և 14 խաղում խփել է 13 գոլ, կատարել 2 ասիստ: Ըստ լուրերի՝ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում վաստակում է տարեկան 200 միլիոն եվրո: