Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 35-րդ տուրի արտագնա խաղից հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Սա առաջին անգամը չէ, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ։ Ռասիզմը Լա լիգայում նորմ է: Բոլորը կարծում են, որ դա լավ է: Ֆեդերացիան չի ընդդիմանում, ուստի ոչ ոք չի թաքցնում։ Սա շատ ցավալի է։ Այս լիգան ժամանակին պատկանում էր Ռոնալդինյոյին, Ռոնալդոյին, Ռոնալդուին և Մեսիին: Իսկ այսօր ռասիզմը կուլ է տվել այս լիգան:
Իսպանիան գեղեցիկ երկիր է, որն ինձ ջերմորեն ընդունեց։ Բայց Իսպանիան համաձայն է ռասիստական երկրի պատկերի հետ: Այսօր Բրազիլիայում Իսպանիան համարվում է ռասիստների երկիր։ Ռասիզմը դրսևորվում է ամեն շաբաթ, և դրա համար արդարացում չկա: Ես ուժեղ կլինեմ և մինչև վերջ կպայքարեմ ռասիզմի դեմ»,- գրել է 22-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում։