Սպերցյանը՝ «Ռոստովի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Ռոստովի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք՝ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղում «Կրասնորդարը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։ Հանդիպման 10-րդ րոպեին Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը  օգնեց հաշիվը կրկնապատկել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնորդարի» կազմում 37 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 13 ասիստ: