ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլային փոխանցում կատարելով «Օսերի» դեմ Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում (2-1), դարձել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական թոփ-5 առաջնությունների միակ ֆուտբոլիստը, որը բոլոր մրցաշարերում դարձել է 20 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ (39 խաղում):
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի հետ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:
Մամուլը պարբերաբար գրում է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո արգենտինացին կլքի Փարիզը՝ վերադառնալով հարազատ Բարսելոնա։