Ֆատին կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ

Ինչպես հաղորդում է Todofichajes-ը՝  «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»։

Ֆատիի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 7 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն առաջիկայում կնստեն բանակցությունների։

Հիշեցնենք՝ Ֆատին իր տեղը չի կարողանում գտնել կատալոնական թիմում և մամուլն անընդհատ գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ակումբ վերադառնալու դեպքում Ֆատին պետք է հրաժարվի նաև 10 համարի մարզաշապիկից։