Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղում «Կրասնորդարը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։ Հանդիպման 10-րդ րոպեին Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը օգնեց հաշիվը կրկնապատկել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնորդարի» կազմում 37 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 13 ասիստ:
«Ռոստովի» կազմում խաղը մեկնարկային րոպեներից սկսեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվեց 75-րդ րոպեին:
28 խաղից հետո «Ռոստովը» 50 միավորով չորրորդն է, «Կրասնոդարն» ունի 46 միավոր ու 6-րդ տեղում է: