«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր ռեկորդ գրանցեց՝ դառնալով առաջին ու միակ մարզիչը պատմության մեջ, որը երեք անգամ անընդմեջ չեմպիոն է հռչակվել Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտություն կրեց «Նոթինգհեմ Ֆորեսթից» և կորցրեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին» հասնելու տեսական հնարավորությունը, ինչի արդյունքում կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց երկրի չեմպիոն:
Ավելի վաղ Գվարդիոլան երեք անգամ անընդմեջ չեմպիոն էր հռչակվել «Բարսելոնայի» (2008/09, 2009/10 և 2010/11 մրցաշրջաններ) և «Բավարիայի» (2013/14, 2014/15 և 2015/16 մրցաշրջաններ) հետ: