Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն մոտ է ֆրանսիական ՊՍԺ-ն մարզելուն։
Ըստ աղբյուրի, կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել համագործակցության մանրամասների շուրջ։ Գործարքը կարող է ձեւակերպվել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Ռոմայում» 60-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Հիշեցնենք, որ այժմ ՊՍԺ-ի մարզչի պաշտոնը զբաղեցնում է Քրիստոֆ Գալտիեն։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է մարզչի աշխատանքից և պատրաստվում է նրան հեռացնել մրցաշրջանի ավարտից հետո։