Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղից հետո «Էթիհադ» ստադիոնում ստացավ չեմպիոնական գավաթը:
Կատալոնացի Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Անգլիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Նոթինհեմ Ֆորեստին», որից հետո «Մանչեսթեր Սիթին» ապահովել էր տիտղոսը: