Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բրազիլացուն ծանոթ է «Էվերտոնում» աշխատանքից։
2022/23 մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: