Բարսելոնան տանը պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում երկրի չեմպիոնի կոչումը նվաճած կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 1-2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»:

Կատալոնացիների միակ գոլի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մրցակցի կազմում աչքի են ընկել իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն ու նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սոռլոթը:

«Բարսելոնան» վաստակել է 85 միավոր, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 65 միավորով չորրորդ տեղում է: