Չավին ասել է՝ որն է աշխարհի լավագույն թիմը

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է:

«Ես իսկապես չեմ սիրում «ջախջախել» և «ձախողում» բառերը։ Կարծում եմ՝ նրանք կառուցողական չեն ֆուտբոլում։

Վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցեց «Ռեալին», սակայն Մադրիդում նման առավելություն չկար։ «Ման․Սիթին» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ, նրանք այժմ աշխարհի լավագույն թիմն են»,- մեջբերում է Չավիին ESPN-ը:

Եզրափակիչում, որը կկայանա հունիսի 10-ին, «Մանչեսթեր Սիթին» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։