Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն և իսպանացի կիսապաշտպան Պեդրին չեն օգնի թիմին «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում:
Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված չեն հանդիպմանը, իսկ «Բարսելոնան» հայտնել է, որ նրանք մկանային անհարմարություններ ունեն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա մայիսի 20-ին: Կատալոնական ակումբը վաղաժամ նվաճել է չեմպիոնական տիտղոսը: