«Աստանան» հաղթել է, Վարազդատ Հարոյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Աստանան» 3-2 հաշվով առավելության է հասել «Կիզիլժարի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է «Աստանայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Աստանան» 10 խաղից հետո 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երեք միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Կիզիլժարին»:

https://www.facebook.com/watch/?v=274777394897312&t=37