Անգլիական «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո բախվել են հոլանդական «ԱԶ Ալկմարի» երկրպագուներին:
Խաղից հետո տանտերերի երկրպագուները հարձակվել են լոնդոնյան ակումբի երկրպագուների վրա, որի կազմում եղել են նաև ֆուտբոլիստների ընտանիքները։ «Վեսթ Հեմի» մի քանի խաղացողներ վազել են տրիբունաներ և ծեծկռտուք սկսել մրցակցի երկրպագուների հետ:
Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմն» արտագնա խաղում հաղթել էր 1-0 հաշվով, իսկ դիմակայությունում առավելության հասել 3-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ: