Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը հաջորդ շաբաթ կնստեն բանակցությունների։
43-ամյա մասնագետի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ևս երկու տարով երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը և դարձել երկրի չեմպիոն: