Իսպանական AS-ի տեղեկություններով՝ «Ռեալը» չի ծրագրում հեռացնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ նախագահ Ֆլորենտինո Պերեսը կհանդիպի իտալացի մասնագետի հետ, որպեսզի քննարկի ապագայի ծրագրերը:
Հիշեցնենք, որ մամուլը պարբերաբար գրում էր՝ Ֆլորենտինո Պերեսը կհեռացնի իտալացուն, եթե մարզիչը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգան։ Արքայական ակումբը դուրս մնաց ՉԼ կիսաեզրափակչից՝ երկու խաղի արդյունքում 5:1 հաշվով պարտվելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։
Կառլո Անչելոտիի գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: