«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչում 2-1 հաշվով տնային հաղթանակի հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ և դուրս եկավ հիմնական եզրափակիչ:
«Կրասնոդարի» կազմում 9-րդ րոպեին ասիստի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդարի» պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։
22-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդարը» հունիսի 11-ին Ռուսաստանի գավաթը կվիճարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: