Պեպ Գվարդիոլայի տպավորիչ ցուցանիշը Ռեալի դեմ խաղերում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում տանը ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց շատ վստահ՝ 4-0:

Անգլիացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այս հաղթանակով տպավորիչ ցուցանիշ է գրանցել Ռեալի դեմ խաղերում։ Իսպանացի մասնագետը պատմության միակ մարզիչն է, ում հաջողվել է երեք անգամ Մադրիդի «Ռեալին» դուրս թողնել Չեմպիոնների լիգայից՝ «Բարսելոնայի» հետ 2011 թվականին և «Մանչեսթեր Սիթիի հետ» 2020 թվականին։

Այսպիսով նա միակ մարզիչն է, ով արքայական ակումբին դուրս է թողել ՉԼ-ից երեք տարբեր մրցաշրջաններում։