Մխիթարյանը բուժզննում է անցել

Ինչպես հայտնում է «Ինտերի» պաշտոնական կայքը՝  Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել։

«Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան բուժզննում է անցել։ Կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային լարվածություն ունի։ Նրա վիճակը դարձյալ կգնահատվի առաջիկա օրերին»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ այդուհանդերձ Մխիթարյանը կհասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։ Ինտերը կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակչի ուղեգիր: