Ի՞նչ է ասում Գվարդիոլան Ռիո Ֆերդինանդին Ռեալի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում տանը ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց շատ վստահ՝ 4-0:

Հանդիպումից երկու ժամ առաջ քաղաքայինների գլխավոր մարզիչ Գվարդիոլան հաղորդագրություն է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդին․ «Ես քեզ վստահեցնում եմ, մենք հաղթելու ենք»։

Հանդիպումից հետո տեսախցիկները ֆիքսել են Պեպ Գվարդիոլային, ով հաղթանակը տոնելիս, մատնացույց է արել մարզադաշտում աշխատող Ֆերդինանդին, և ասել․ «Ես քեզ ասում էի»։

«Ինտեր» — «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Իտալիայի փոխչեմպիոնը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայությունում հաղթել էր «Միլանին» (2-0, 1-0)։