Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-4 հաշվով պարտությունը:
«Սիթին արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Նրանք հենց սկզբից ակտիվ պրեսինգ էին անում, ուստի մեզ համար դժվար էր կառուցել այն խաղը, որը ցանկանում էինք ցուցադրել: Վերլուծելու շատ բան չկա, ցավալի և ամոթալի պարտություն է: Բայց ֆուտբոլում լինում են նման դեպքեր»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկխաղյա դիմակայությունում Ռեալին հաղթել էր 5-1 հաշվով և դուրս եկել եզրափակիչ: Մադրիդում կայացած կիսաեզրափակիչի առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
«Ինտեր» — «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Իտալիայի փոխչեմպիոնը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայությունում հաղթել էր «Միլանին» (2-0, 1-0)։