«Մանչեսթեր Սիթին» առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեց «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության պատասխան խաղի առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է  Մադրիդի «Ռեալին»:

Քաղաքայինների կազմում դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան՝ «Արքայական ակումբի» դարպասը գրավելով 23-րդ և 37-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: