ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (լուսանկար)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու առիթով:

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:

Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,- նշված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «Ինտերը» հաղթահարել էր «Միլանի» արգելքը (2-0, 1-0): Դիմակայության առաջին խաղում 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: