Հենրիխ Մխիթարյանն ու խաղընկերները ՉԼ եզրափակչում են (տեսանյութ)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը: Վերջիններս մայիսի 16-ին կիսաեզրափակիչի դիմակայության պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»: Հանդիպման 74-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել աշխարհի նորընծա չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում փոխարինեց խորվաթ Մարսելո Բրոզովիչը։

Հիշեցնենք՝ թիմերի միջևառաջին հանդիպումն ավարտվել էր Ինտերի 2-0 հաշվով հաղթանակով։ Այդ խաղում 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: