Հայտնի է՝ ով է Ինտեր-Միլան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Միլանին» (առաջին խաղ 2-0):

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ով հանդիպման միակ գոլը խփեց 74-րդ րոպեին։

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդական խումբն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Մարտինեսը մշտապես մրցակցի պաշտպաններին պահել է լարվածության մեջ, ինչպես նաև դարձել գոլի հեղինակ։

Հատկանշական է՝ արգենտինացին իր գոլը նշել է հավաքականում իր ավագի՝ Լիոնել Մեսսիի նման։