Հայտնի է՝ ինչ պայմանագիր և որքան աշխատավարձ է Բարսելոնան առաջարկել Լիոնել Մեսսիին

Բարսելոնայում վստահ են, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային այս պատուհանի շրջանակներում կվերադառնա կատալոնական ակումբ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ Բարսելոնան Մեսսիին վաղուց առաջարկել է մեկ տարվա պայմանագիր 25 միլիոն եվրո աշխատավարձով (առանց հարկերի)։

Լա լիգայի հատուկ հանձնաժողովը կքննարկի Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը՝ պայմանավորված տրանսֆերային շուկայում առկա իրավիճակով։

Աշխարհի նորընծա չեմպիոնի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է այս ամռանը։