«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդը նվեր է ստացել «Էվերտոնի» երկրպագուներից՝ ի պատիվ ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում գոլերի ռեկորդի։
Երկրպագուները 22-ամյա գոլահարին խաղակոշիկ են ուղարկել, որի վրա գրված է. «Պրեմիեր լիգայի ռեկորդակիր Հոլանդին՝ «Էվերտոնի» երկրպագուներից»։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Հոլանդը խփեց իր 35-րդ գոլը և սահմանեց Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի քանակով ռեկորդ։ Նորվեգացին գերազանցել է Ալան Շիրերի ու Էնդի Քոուլի ռեկորդը, ովքեր խփել են 34-ական գոլ։
Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Հոլանդը «Ման․ Սիթիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։