Ինչպես հայտնում է Sport-ը՝ Չավին կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հաջորդ մրցաշրջանից այլևս չեն պաշտպանի կատալոնացիների գույները։
Դեռևս աղբյուրը չի հրապարակում այն ֆուտբոլիստների անունները, որոնք կհեռանան, բայց ամենայն հավանականությամբ այդ խաղացողներն են Ֆերան Տորեսը, Ռաֆինյա Դիասը և Անսու Ֆատին: Այս խաղացողների տրանսֆերների վաճառքից «Բարսելոնան» ակնկալում է գումար ստանալ ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Կատալոնացիները նպատակ ունեն ամեն գնով հաջորդ մրցաշրջանում թիմ վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։