Մայիսի 16-ին «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչի պատասխան խաղում կմրցի «Միլանի» հետ, իսկ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում կշարունակվի 32-րդ տուրը:
«Վիվառո Մեդիայի» հեռուստաալիքները կցուցադրեն այդ հանդիպումները:
Չեմպիոննների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
- «Ինտեր» — «Միլան»՝ 23:00 («Վիվառո Սպորտ»)
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
- «Ալաշկերտ» — ԲԿՄԱ՝ 16:00 («Վիվառո Արենա»)
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ինտերն» արտագնա հաղթանակ էր տարել 2-0 հաշվով: Երկրորդ գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: