Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն չի մասնակցել կատալոնական թիմի չեմպիոնական շքերթին։
Նշենք՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները երեկ պտտվել են քաղաքի փողոցներով՝ մոտ 70 հազար երկրպագուների հետ տոնելով հաղթանակը։
Թիմի գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ տոնակատարությանը հրավիրվելու է կարիերան ավարտած Պիկեն։
Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Պիկեն հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու և կարիերան ավարտելու մասին։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում