«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է թիմի չեմպիոնությունը Լա Լիգայում։ Հիշեցնենք, որ կատալոնական դերբիում «Բարսելոնան» 2։4 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»՝ վաղաժամ հռչակվելով չեմպիոն։
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է թիմի չեմպիոնությունը Լա Լիգայում․ «Ես գիտեի, թե որքան կարևոր է այս խաղը մեր ժողովրդի համար: Դա ցույց է տալիս, թե ինչ հիանալի թիմ ունենք։ Չգիտեմ, թե ինչ են անելու թիմակիցներս, բայց ես ուզում եմ այն վայելել ընտանիքիս հետ»,- մեջբերում է Araujo Marca-ն։
Արաուխոն խաղից անմիջապես հետո սոցիալական ցանցերում սկսել է տոնել հաղթանակը՝ ինստագրամյան լայվով դիմել նաև ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին․ «Դեեեե՜՜՜՜՜՜ Մեսսի․․․»։
Ըստ էության՝ պաշտպանը սրտատրոփ սպասում է Մեսսիի «Բարսելոնա» վերադարձին։