Ինչպես հայտնում է Squawka-ն՝ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կրկնել է տպավորիչ նվաճում։
Չավին 9-րդ անգամ է դարձել Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն, առաջին անգամ՝ մարզիչի կարգավիճակում: Չավին որպես ֆուտբոլիստ չեմպիոն էր դարձել կրկին «Բարսելոնայում»:
Կատալոնական գրանդի պատմության մեջ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ Լա լիգայում հաղթել էին նաև Խոսեպ Սամիտյերը, Յոհան Կրոյֆը, Խոսեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական դերբիում 4-2 հաշվով հաղթել էր «Էսպանյոլին» և 85 միավորով վաղաժամ հռչակվելով չեմպիոն։