Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, միլանյան «Ինտեր»-ի 1998/1999 մրցաշրջանի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՉԼ եզրափակչում խաղալու շանսերի մասին․
«Ինձ շատ դուր եկավ «Միլան» — «Ինտեր» հանդիպումը: Ինձ տպավորեց Հենրիխ Մխիթարյանի խաղը, որին մարզել եմ Դոնեցկի «Շախտյորում»։ Ես նրան շնորհավորական հաղորդագրություն ուղարկեցի։ Ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի Չեմպիոնների լիգայում Մխիթարյանի համար»,- ռումինացի մասնագետի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Ռումինացի մասնագետի խոսքով՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կլինի «Ինտեր»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը։
Հիշենցնեք, որ Մխիթարյանն ու Լուչեսկուն միասին աշխատել են Դոնեցկի Շախտյորում։
Նշենք՝ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը Հայաստանից առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Հայ կիսապաշտպանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում:
«Ինտերի» և «Միլանի» դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: